Պայմանագիր Մեյդ Ին Արմենիա ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Մեյդ Ին Արմենիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Պատվերներ

   Մեյդ Ին Արմենիա (MIA) ընկերությունը օնլայն վաճառքների համար նախատեսված հարթակ է, ունի իր սեփական կայքը՝ Shoppingarmenia.com: Կայքում վաճառվում են բացառապես հայկական ծագման տարբեր տեսակի ապրանքներ։

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Մեյդ Ին Արմենիա ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number