Պայմանագիր Ստարտափ Սերվիս ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Ստարտափ Սերվիս ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Ստարտափ Սերվիս ընկերությունը հիմնադրվել է 2020թ-ին: Կազմակերպությունը զբաղվում է ջրի, լիմոնադի և բնական հյութերի արտադրությամբ` շուկայում ներկայանալով Մռավ ջուր և Ֆրուտտի լիմոնադներով ու բնական հյութերով: Կազմակերպությունը Արցախի Հանրապետությունում գործող միակ ջրի գործարանն է, ունի երեսունից ավել տեսականի, որոնց մեջ ներառվում են տարբեր չափերի տարաներով չգազավորված և գազավորված ջրեր, տարբեր համերի լիմոնադներ և բնական հյութեր: 

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number