Պայմանագիր Գռօմ ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Գռօմ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Գռօմ ընկերությունը հիմնադրվել է 2001թ-ին և առաջատար դիրք է զբաղեցնում լվացող ու մաքրող միջոցների ոլորտում։ Արտադրանքը ներառում է ինչպես կենցաղային մաքրող միջոցներ, այնպես էլ մաշկի, մազերի ու անձնական խնամքի պարագաներ։ Բացի այդ, ընկերությունն արտադրում է պլաստիկ տարաներ սեփական արտադրանքի համար։ Ընկերությունն ունի ավելի քան 50 աշխատակից, արտադրանքը մատակարարվում է շուրջ 2000 խանութի։ Գռօմ ընկերության մաքրող միջոցների բազմազան տեսականին գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ տնային տնտեսուհիներին, իսկ մատչելի ու միևնույն ժամանակ որակյալ խնամքի միջոցները մշտապես խնամված ու գեղեցիկ լինելու լավագույն ընտրությունն են։

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number