Պայմանագիր Ուիգմոր քլինիք ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Ուիգմոր քլինիք ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Ուիգմոր քլինիքը ժամանակակից բժշկական կենտրոն է, որտեղ մատուցվում են ինչպես հիվանդանոցային այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ մեծահասակների և մանկական օրթոպեդիայի, սպորտային բժշկության, ողնաշարի վիրաբուժության, անոթային վիրաբուժության, մանկաբուժության, մանկական ալերգոլոգիայի, սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ինտերվենցիոն ռադիոլոգիայի, ստոմատոլոգիայի, վերականգնողական բուժման և բազում այլ ոլորտներում: Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Ուիգմոր քլինիք ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number