Պայմանագիր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ

   Հայկական Ծրագրեր և Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիր ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրն ստեղծվել է 1990թ.-ին՝ շնորհալի երեխաներին բացահայտելու, նրանց կրթությունը կազմակերպելու և օժտվածության խնդիրները հետազոտելու նպատակով: Այսօր Ճեմարանը միջազգային կրթահամալիր է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի, ինչպես նաև արտասահմանյան երկրների պատանիներին և աղջիկներին ստանալու բազմակողմանի միջնակարգ կրթություն:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number