Պայմանագիր Ինտերլիզ ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Ինտերլիզ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Ապրանքանյութական արժեքներ

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Ինտերլիզ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահոցներում
  • Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
  • Արագամաշ առարկաների հաշվառում
  • Ի պահ հանձնված նյութական արժեքների հաշվառում
  • Մեծածախ առևտրի իրականացում
  • Մանրածախ առևտրի իրականացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number