Պայմանագիր Առգե Բիզնես ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Առգե Բիզնես ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Առգե Բիզնես ընկերությունը հանդիսանում է հանրահայտ Procter & Gamble, Duracell, Wella, Roust և մի շարք այլ հայտնի ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

   Դեռևս ոչ հեռավոր անցյալում՝ 2006թ.-ին հիմնադրվեց Առգե Բիզնես ընկերությունը, որը, վստահ կատարելով իր առջև դրված առաքելությունը, ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ, նպաստում տնտեսական աճին` լինելով ամենախոշոր ոչ պարենային և պարենային ապրանքներ ներմուծող ընկերությունների շարքում առաջիններից մեկը:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Առգե Բիզնես ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number