Պայմանագիր Ինեկոբանկ ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Ինեկոբանկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը:

   Ինեկոբանկը 2016թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Նյութական արժեքներ, Հիմնական միջոցներ, Ավտոտնտեսություն, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը Ինեկոբանկ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Դրամական միջոցների հաշվառում
  • Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի հետ
  • Գնորդների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Մատակարարների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
  • Պայմանագրով նախատեսված տարաժամկետ վճարումների և տույժերի հաշվարկ
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական պլանավորում
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number