Պայմանագիր Գոլդեն Փելիս հյուրանոցի հետ

   Հայկական Ծրագրեր ընկերության և Գոլդեն Փելիս հյուրանոցի միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Radisson Blu (Գոլդեն Փելիս) հյուրանոցը, որը գտնվում է Հաղթանակի զբոսայգու և Արենի լճի հարևանությամբ, հիանալի դիրքով առաջարկում է 5 աստղանի կացարան Ազատության պողոտայում: Նորաոճ դեկոր, բարձրակարգ սպասարկում և լավագույն դիրք Հայաստանի մայրաքաղաքում:

   Գոլդեն Փելիս հյուրանոցն առաջարկում է 142 անթերի սենյակներ: Մյուս հարմարությունները ներառում են 2 բարեր, լվացքի ծառայություններ և լողավազանով սպա, ֆիթնես կենտրոն։ Հյուրանոցն առաջարկում է նաև 6 գրավիչ հանդիպումների սենյակներ մինչև 200 պատվիրակների աշխատանքային կամ սոցիալական հավաքների համար:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Գոլդեն Փելիս հյուրանոցին թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number