Պայմանագիր Դոմեստիկ Տրանսպորտ Սոլյուշնս ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Դոմեստիկ Տրանսպորտ Սոլյուշնս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի Հաշվապահություն ենթահամակարգը:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը Դոմեստիկ Տրանսպորտ Սոլյուշնս ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Դրամական միջոցների հաշվառում
  • Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հետ
  • Գնորդների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Մատակարարների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
  • Պայմանագրով նախատեսված տարաժամկետ վճարումների և տույժերի հաշվարկ
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական պլանավորում
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number