Պայմանագիր Դիջիփրոփերթի ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Դիջիփրոփերթի ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ

   Դիջիփրոփերթի ընկերությունը մտնում է Դիջիթեյն գրուպ ընկերությունների խմբի մեջ և Իսակովի 13/12 հասցեում իրականացնում է բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարություն, որն իր մեջ ներառում է ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, գրասենյակային ժամանակակից տարածքներ, նորարարական ինկուբատորներ ստարտափերի համար: Ինչպես նաև ավտոկայանատեղի մեքենաների համար: Ներկայումս կառուցվող համալիրը դեռևս առաջինն է Դիջիփրոփերթի ընկերության մեծագույն ճանապարհի վրա, ապագայում ընկերությունը նախատեսում է  ևս մի քանի նորարարական և գերժամանակակից պրոյեկտներ:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Դիջիփրոփերթի ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number