Պայմանագիր Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Արտադրանքի ինքնարժեք ենթահամակարգը:

   Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերությունը 2017թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Ապրանքանյութական արժեքներ, Ավտոտնտեսություն, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Արտադրանքի ինքնարժեք ենթահամակարգը Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Նորմատիվային-տեղեկատվական տվյալների մուտքագրում պատրաստի արտադրանքի պլանավորման և արտադրության համար` ներառյալ հումքի և օժանդակ նյութերի նորմատիվների ձևավորումը
  • Արտադրական ցիկլի հսկողություն և օպտիմալացում, ընթացիկ գործողություններում արագ փոփոխություններ մտցնելու հնարավորություն
  • Պատրաստի արտադրանքի թողարկման պլանավորում և հաշվառում
  • Հումքի և նյութերի ծախսերի հաշվառում, արտադրական ռեսուրսների օգտագործման վերահսկողություն
  • Անավարտ արտադրության դինամիկ վերահսկողություն
  • Սեփական արտադրության կիսապատրաստուքների հաշվառում
  • Ինքնարժեքի ճկուն վերահաշվարկի հնարավորություն
  • Խոտանի հաշվառում
  • Արտադրական ծախսերի հաշվառում և վերլուծություն, պլանային և փաստացի ինքնարժեքի համեմատություն
  • Հաշվարկված ինքնարժեքի ամփոփ և մանրամասն վերլուծություն ըստ ինքնարժեքը ձևավորող ծախսային հոդվածների
Patver software_of_the_year Support center phone number