Պայմանագիր Վեոլիա Ջուր ընկերության հետ

   2018թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Վեոլիա Ջուր ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն և Պատվերներ ենթահամակարգերը:

   Վեոլիա Ջուր ընկերությունը 2017թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Նոր ենթահամակարգերի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

  ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն և Պատվերներ ենթահամակարգերը Վեոլիա Ջուր ընկերությանը թույլ կտան իրականացնել՝

  • Կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում
  • Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
  • Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
  • Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
  • Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
  • Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վերլուծություն
  • Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
  • Ներքին պատվերների ձևավորում
  • Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
  • Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
  • Մատակարարների օպտիմալ ընտրություն` ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և այլ արտադրական հայտանիշներից
  • Մատակարարումների և վճարումների գրաֆիկների ձևավորում
Patver software_of_the_year Support center phone number