Պայմանագիր Վարկս Էյ Էմ ընկերության հետ

   2018թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և Վարկս Էյ Էմ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերի ներդրման պայմանագիր:

   Վարկս Էյ Էմը հայկական ֆինանսական ընկերություն է, որը տրամադրում է կարճաժամկետ վարկեր: Ընկերությունը ունի մասնաճյուղային ցանց, որի միջոցով հասանելի է դարձնում իր կողմից մատուցված ծառայությունները Երևանի և Հայաստանի այլ շրջանների բնակիչներին: Վարկս Էյ Էմ-ի հիմնական նպատակն է հրատապ օգնել այն հաճախորդներին, ովքեր ունեն չնախատեսված ֆինանսական խնդիրներ: Սովորաբար վարկ ստանալու գործընթացը տևում է երկար և բարդ, սակայն Վարկս Էյ Էմ-ն ունի վարկային հայտի պարզ ընթացակարգ: Չի պահանջվում եկամուտների հիմնավորում, երաշխավորող կամ գրավ: Մասնաճյուղերում հնարավոր է ստանալ կանխիկ գումար ընդամենը մի քանի րոպեների ընթացքում:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Վարկս Էյ Էմ ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number