Պայմանագիր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ընկերության հետ

   2019թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   AMX ֆոնդային բորսան Հայաստանի միակ ֆոնդային բորսան է, որը նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է։ Ընկերությունը արդեն ավելի քան 20 տարի աջակցում է ներդրողներին ներգրավելու կապիտալ և պաշտպանելու իրենց բաժնետիրական իրավունքները՝ տրամադրելով լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ և ծառայություններ՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա։ Ներկայում ֆոնդային բորսան իրականացնում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր,  ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում: Իր հիմնադրման պահից` 1996 թ.-ից, Դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություններին տրամադրում է ռեեստրի վարման, իսկ իրավաբանական այլ անձանց և անհատներին` արժեթղթերով հաշիվների բացման և վարման ծառայություններ: Ներկայումս Դեպոզիտարիան հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառու ու մասնակիցների ռեեստրավար։

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number