Պայմանագիր Տրանսգազ ընկերության հետ

   2020թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Տրանսգազ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը:

   Տրանսգազ ընկերությունը 2008թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Ավտոտնտեսություն, Աշխատավարձ, Կադրեր ենթահամակարգերի բազմամասնաճյուղային տարբերակները:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը Տրանսգազ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վելուծություն
  • Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
  • Ներքին պատվերների ձևավորում
  • Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
  • Գնումների պլանավորում` հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
Patver software_of_the_year Support center phone number