Պայմանագիր Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ

   2020թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և Սիմոնյան կրթական հիմնադրամի (Թումո) միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Պատվերներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոն է, որտեղ կարող են սովորել 12-18 տարեկան բոլոր պատանիները, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և արվեստով: Կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` 14 հիմնական ոլորտներում: Պատանիները այս ամենը համակցում են` շարժվելով անձնական Թումո շավիղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման:
   Թումոն Երևանում բացվել է 2011 թվականին, որից ընդամենը մի քանի տարի հետո իրենց դռները բացեցին Գյումրիի, Դիլիջանի և Ստեփանակերտի կենտրոնները, իսկ լավագույն կրթությունը  Հայաստանի ամեն անկյունում ապրող պատանու հասանելի դարձնելու նպատակով շուտով գործարկվելու են Թումո տուփերը Բերդում և Գավառում։ Իսկ Հայաստանից դուրս արդեն գործում է 4 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Բեռլինում և Տիրանայում: 

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Սիմոնյան կրթական հիմնադրամին թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number