Պայմանագիր Ճանապարհային դեպարտամենտ ընկերության հետ

   2021թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Ճանապարհային դեպարտամենտ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը:

   Ճանապարհային դեպարտամենտ ընկերությունը 2016թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Աշխատավարձ ենթահամակարգերի բազմամասնաճյուղային տարբերակները:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը Ճանապարհային դեպարտամենտին թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number